ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 ՓԵՏՐՎԱՐԻ). Սպանդ Թեհրանում ռուսական դեսպանատանը
SocietyՏՈՆԵՐ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՐ
Հիվանդների համաշխարհային օր, Գիտության մեջ աշխատող կանանց և աղջիկների միջազգային օր, Իրան՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի օր, Լեհաստան՝ Անտառի գազաններին կերակրելու օր, Ճապոնիա՝ Պետության հիմնադրման օր, Կամերուն՝ Երիտասարդության օր, Լիբերիա՝ Զինված ուժերի օր, Ֆիլիպիններ՝ Էվելո Ջավերի օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1818–ծնվել է պատմաբան, փիլիսոփատրամաբան, լեզվաբան Անտոն Գարագաշյանը։
1829 - տեղի է ունեցել Թեհրանում ռուսական դեսպանատան սպանդը՝ դեսպանատան աշխատակիցների և այնտեղ պատսպարված հայ գաղթականների ջարդը մուսուլման ֆանատիկների կողմից. արդյունքում զոհվել է դեսպանատան ներսում գտնվող 37 անձ, այդ թվում՝ դեսպանատան ղեկավար Ալեքսանդր Գրիբոյեդովը, ինչպես նաև 19 հարձակվողները։
1846 - վախճանվել է բանասեր, բառարանագիր, թարգմանիչ Սուքիաս Սոմալյանը։
1884– ծնվել է մեծավաստակ գիտնական, հայագետ և հնագետ Աշխարհբեկ Քալանթարը:
1929– ծնվել է աշխարհահռչակ մարմնամարզիկ, օլիմպիական խաղերի եռակի և աշխարհի, Եվրոպայի ու Ասիական խաղերի բազմակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը։
1930 - ծնվել է քանդակագործ Խաչիկ Միրիջանյանը։
1954– ծնվել է դերասան, թատերական ռեժիսոր Արմեն Էլբակյանը։
1971 - վախճանվել է քիմիկոս Սերոբեր Եղիկյանը։
2002-փլուզվել է Երևանի Փավստոս Բյուզանդի փողոցում գտնվող տեխնոլոգիական քոլեջի կցակառույցը՝ փլատակների տակ թողնելով կից գտնվող երկու բնակելի տները: Երջանիկ պատահականությանբ, զոհեր չեն եղել:
2005- տեղահանվել է Երևանի կենտրոնում գտնվող Հրեական հոլոքոսթի զոհերի հուշաքարը: Մոտ հինգ ամիս առաջ նույն հուշաքարը պղծվել էր անհայտ վանդալների կողմից:
2017-Արթուր Բաղդասարյանը մարզահամերգային համալիրում տեղի ունեցած համագումարի ժամանակ միաձայն վերընտրվել է «Օրինաց երկրի» հիման վրա ձևավորված «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ:
ԱՇԽԱՐՀ
660 մ.թ.ա.- Ձիմմը դարձել է Ճապոնիայի կայսր, ստեղծվել է Ճապոնիա պետությունը։
55 -հանրահայտ թունավորող Լոկուստիի միջոցով Տիբերիոս Կալվդիոս Կեսար Բրիտանիկը թունավորել է հռոմեական կայսր Կլավդիոսի որդուն։
244 -Ֆիլիպ Արաբի հրամանով Միջագետքում գաղտնի կերպով սպանվել է հռոմեական կայսր Գորդիան 3-րդը։ 641 –վախճանվել է Բյուզանդիայի կայսր Հերակլիոս Ա-ն։
1234 -գերմանական խաչակիրների արշավանքների հետևանքով, որոնց նպատակն էր զավթել և բռնի կերպով քրիստոնեացնել մերձբալթյան ցեղերը (կուրշեյներ, լվովներ և այլն), ստեղծվել է Կուրլանդիական եպիսկոպոսատ անկախ հոգևոր կոմսությունը, որի մայրաքաղաքն է դարձել Պիլտենե քաղաքը։
1650– վախճանվել է ֆրանսիացի հռչակավոր գիտնական, մաթեմատիկոս, ֆիզիկոս, փիլիսոփա Ռենե Դեկարտը:
1695 -լեհ-թուրքական պատերազմի ընթացքում հետման Ստանիսլավ Յան Յաբլոնովսկին հետ է մղել թաթարների արշավանքը դեպի Լվով և գլխովին ջախջախել ՇեբիսԳիրեյի թաթարական բանակը։
1697 -Պետրոս 1-ինը թույլատրել է ծխախոտի վաճառքը Ռուսական Կայսրությունում։
1809 -Ռոբերտ Ֆուլտոնն արտոնագրել է շոգենավը։
1847 - ծնվել է ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնը։
1921-սկսվել է Վրաստանի խորհրդայնացումը։ Վրաստանի Բորչալուի և Ախալքալաքի նահանգներում կոմունիստները ապստամբություն են բարձրացրել, և 11-րդ Կարմիր բանակը մտել է Վրաստան՝ նույն օրը գրավելով Գորին, Դուշետը և ամբողջ Բորչալուն։
1928-կայացել է երկրորդ Ձմեռային օլիմպիական խաղերի բացումը (Սանկտ Մորից, Շվեյցարիա)։
1929 – Վատիկանը անկախացել է Իտալիայից՝ փաստացի դառնալով առանձին պետություն:
1940-խորհրդա-ֆիննական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Մոներգեյմի պաշտպանական գծի ճեղքում, որը ավարտվել է Ֆինլանդիայի կապիտուլ յացիայով։
1943 -Ստալինը ստորագրել է ԽՍՀՄ-ում ատոմային ռումբ ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ տանելու մասին որոշումը։
1948– վախճանվել է թատրոնի և կինոյի խորհրդային ռեժիսոր, սցենարիստ, մոնտաժող, դերասան Սերգեյ Էյզենշտեյնը:
1978 -Չինաստանում չեղյալ է հայտարարվել Արիստոտելի, Շեքսպիրի և Դիկկենսի գրքերը կարդալու արգելքը։
1979 – Իրանում փաստացի ավարտվել է իսլամական հեղափոխությունը:
1990 -27-ամյա բանտարկությունից հետո ՀԱՀ-ի նախագահ Կլերկի կողմից ազատ է արձակվել ապարտեիդի դեմ պայքարի առաջամարտիկ Նելսոն Հոլիլա Մանդելան։
2011– Եգիպտոսում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում երկրի նախագահ Հոսնի Մուբարաքը հրաժարական է տվել:
2012 - վախճանվել է ամերիկացի երգչուհի Ուիթնի Հյուսթոնը։
2016 -հայտարարվել է փորձնական եղանակով գրավիտացիոն ալիքներ ստանալու մասին։