Օզիլ. Արտետայի նշանակումից հետո «Արսենալն» ավելի երջանիկ թիմ է դարձել
SportԼոնդոնի «Արսենալի» ազգությամբ թուրք կիսապաշտպան Մեսութ Օզիլը խոսել է թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում Ունաի Էմերիին փոխարինած Միկել Արտետայի աշխատանքի մասին:
«Արտետայի նշանակումից հետո «Արսենալում» շատ բան է փոխվել: Փոփոխությունները մենք զգում ենք մարզումների ընթացքում, մարտավարության մեջ, ֆուտբոլիստներ նույնիսկ ավելի երջանիկ են դարձել:
Ամեն օր ավելի շատ ենք մարզվում ու փորձում օգնել թիմին հաղթանակներ տանել»,- Sky Sports-ի հաղորդմամբ՝ ասել է 31-ամյա կիսապաշտպանը:
Հիշեցնենք, որ Միկել Արտետան «Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է նախորդ տարվա դեկտեմբերին:
Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակում լոնդոնյան ակումբն այժմ 31 միավորով 10-րդ տեղում է: