«Մեր մեծերն ինչ խորհուրդ տան, դա էլ կանենք». Գուրգեն Դաբաղյանը Թաիլանդում հանգստի եւ Տեառնընդառաջը նշելու մասին
Lifestyle
Գուրգեն Դաբաղյանն այս տարի երկրորդ անգամ է հասցնում հանգստի մեկնել: Տարեմուտը Ֆրանսիայում դիմավորած երգիչն ու կինը՝ Իննան, այս օրերին Թաիլանդում են: Ուղեւորության լուսանկարները նա տրամադրել է BRAVO.am-ին՝ խոստովանելով, որ ճանապարհորդությունների սիրահար են:
«Ֆրանսիա այցի նպատակը տոներն այնտեղ նշել էր: Բավական ակտիվ ու գերհագեցած օրեր էին, եւ չհասցրինք հանգստանալ: Այս անգամ ընտրել ենք Թաիլանդը. երկիր, որի հեքիաթային բնությունը, օվկիանոսն ու կիզիչ արեւը հնարավորություն են տալիս լիարժեք հանգստանալ: Առաջին անգամ էինք այստեղ եւ շատ տպավորված ենք: Ջերմ եւ անմոռանալի հուշերով ենք վերադառնում հայրենիք»,- ասել է ժողովրդական երգերի կատարողը:
Գուրգեն Դաբաղյանը՝ կնոջ հետ



Այցելել են նաեւ Թաիլանդի մայրաքաղաք.«Բանգկոկում մի օր լավ զբոսնել ենք, հայտնի տաճարներում եղել, մշակույթին ծանոթացել: Նավով ենք շրջել, հիասքանչ մի շարք կղզիներում եղել: Մի խոսքով՝ ամեն ինչ անզուգական էր»:
Զույգը հաջորդ ուղեւորությունը նախատեսում է ամռանը.«Այս շրջանում շատ տրվեցինք հանգստին՝ անտեսելով մեր մյուս գործերը: Հաջորդ արձակուրդն արդեն ամռանն ենք ծրագրում, տեսնենք՝ որ վայրը կգերադասենք: Երկուսս էլ սիրում ենք նոր երկրներ բացահայտել, տարբեր մշակույթներ ուսումնասիրել, նոր մարդկանց հետ ծանոթանալ ու շփվել»:


Գուրգեն Դաբաղյանը՝ կնոջ հետ


