Yerevan, 06.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Գեւորգ Ղարիբյան․ Հպարտ եմ, որ կարողացա մեր դրոշը Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշներից բարձր պահել

Sport

Հաղթանակս նվիրում եմ մեր զինվորներին: Հպարտ եմ, որ կարողացա մեր դրոշն ամենավերեւում պահել՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշներից բարձր:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Իտալիայից ասաց հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի նորընծա չեմպիոն Գեւորգ Ղարիբյանը:

Հռոմում տեղի ունեցած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 60 կգ քաշայինների եզրափակիչում հայ ըմբիշը համառ պայքարում հաղթեց Թուրքիայի ներկայացուցիչ Կերեմ Կամալին եւ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Եզրափակիչի ճանապարհին հայ ըմբիշը հաղթեց նաեւ բուլղարացի Ավգուստին Բոյանով Սպանովին (9:1), Ադրբեջանի ներկայացուցիչ Մուրադ Բազարովին (8:0) եւ Էստոնիան ներկայացնող Հիրալի Մայգիսալուին (8:0):

Գեւորգ, շնորհավորում եմ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ: Սա քո առաջին մեդալն էր մեծահասակներում եւ միանգամից ոսկիԻնչպե՞ ս ստացվեց:

Շնորհակալություն: Շատ լավ էի պատրաստվել Եվրոպայի առաջնությանը: Հավաքականի մարզիչների եւ իմ անձնական մարզիչների հետ միասին շատ լավ աշխատանք էինք կատարել, լավագույն մարզավիճակում էի մոտեցել մրցմանը: Արդյունքը եղավ ոսկե մեդալի տեսքով, ինչի համար ուրախ եմ:

Եվրոպայի չեմպիոնությունն ինձ հեշտ չտրվեց: Հպարտ եմ, որ կարողացա հաղթահարել այդ բարդությունները:

Հավատո՞ւմ էիր, որ կկարողանաս ոսկե մեդալը նվաճել:

Այս հաղթանակս երկար սպասված էր: Հավատում էի, որ կարողանալու եմ ոսկե մեդալ նվաճել: Եթե չհավատայի, չէի կարողանա հաղթել մրցակիցներիս: Շատ լավ տրամադրված էի եւ գորգի վրա բոլոր գոտեմարտերում ինձ հրաշալի էի զգում:

Եզրափակիչի ճանապարհին բարդ գոտեմարտեր ունեցար: Ո՞րը կառանձնացնես քեզ համար:

Ամենաբարդ գոտեմարտը հենց եզրափակիչում էր թուրք ըմբիշի հետ: Այդ հաղթանակն ինձ դժվարությամբ տրվեց, գոտեմարտը գերլարված էր: Կարողացա 4 միավորանոց հնարքով առավելություն ունենալ նրա նկատմամբ: Հոգեբանական առումով էլ շատ դժվար էր եզրափակիչում, քանի որ որոշիչ էր ինձ համար, պարտվելու իրավունք չունեի:

Ադրբեջանի ներկայացուցիչի հետ գոտեմարտդ նույնպես լարված անցավ: Նա ամեն գնով փորձում էր քեզ հունից հանել: Ի՞նչ մտքերով էիր պայքարում եւ ինչպե՞ս էիր քեզ զսպում նրա սադրանքներին չտրվելու:

Ադրբեջանցու հետ պայքարը նույնպես բարդ դասավորվեց: Նա վատ էր գոտեմարտում, ոչ սպորտային պահվածքով, պարբերաբար գլխով հարվածում էր: Ես հնարավորինս փորձում էի չտրվել նրա հրահրումներին եւ նպատակուղղված շարժվում էի առաջ: Հենց սկզբից էլ տրամադրված էի միայն հաղթանակի: Գոտեմարտի ընթացքում մտքերս միայն ամեն գնով նրան հաղթելն էր: Ճիշտ մարտավարությամբ նրան պարտության մատնեցի:

Սկզբունքային գոտեմարտ էր ինձ համար Բազարովի հետ պայքարը եւ միակ տարբերակս հաղթած գորգից իջնելն էր:

Իսկ հաթելուց հետո ի՞նչ զգացողություններ ունեիր: Եթե համեմատենք եզրափակիչի հետ…

Հպարտություն ապրեցի, որ կարողացա հաղթել ադրբեջանցուն: Պարտվելու իրավունք չունեի: Իսկ համեմատած եզրափակիչի հետ, միանշանակ թուրք ըմբիշի հետ գոտեմարտն ավելի բարդ էր ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական առումով: Դա եզրափակիչն էր ու շատ կարեւոր. ոչ մի սխալ չէր ներվի:

Պարգեւատրման արարողության ժամանակ հետաքրքիր դասավորություն կար պատվո հարթակին՝ Հայաստան, Թուրքիա, ԱդրբեջանԶգացողություններդ ինչպիսի՞ն էին հիմնը հնչելիս, դրոշ բարձրանալիս:

Շատ մեծ հպարտություն ապրեցի, երբ բարձրացավ Հայաստանի եռագույնը, որ կարողացա ամենավերեւում պահել մեր դրոշը, իսկ նրանից ցածր՝ Թուրքիայինն ու Ադրբեջանինը:   

Սա քո առաջին հաղթանակն էր մեծահասակներում, բայց ոչ առաջին փորձը: Ի՞նչը չէր  բավարարում մինչ այս հաղթանակներ ունենալու համար:

Երկար ժամանակ փորձերս անհաջող են եղել: Վնասվածքներ ունեի, չէի կարողանում գոտեմարտերս կառուցել: Հոգեբանական խնդիրներ ունեի: Երկու լուրջ վիրահատություն էի տարել նախորդ 4 տարիների ընթացքում:

Ո՞ւմ ես նվիրում հաղթանակդ:  

Հաղթանակս նվիրում եմ մեր զինվորներին եւ ամբողջ հայ ազգին: Կփորձեմ շարունակել հաղթանակներս: Կպայքարեմ օլիմպիական ուղեգրի համար:

Լուսինե Շահբազյան

New Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket