Երեխաներս սոված են. Քաղաքացին ինքնասպանության փորձ է արել Թուրքիայի մեջլիսի մուտքի մոտ
International newsԹուրքիայի խորհրդարանի մուտքի մոտ այսօր՝ փետրվարի 13–ին, մի քաղաքացի ինքնահրկիզվելու միջոցով փորձել է ինքնասպան լինել։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ քաղաքացին Թուրքիայի խորհրդարանի մուտքի մոտ բղավել է, որ իր երեխաները սոված են, որից հետո բենզին է լցրել իր վրա եւ ինքնահզկիզման փորձ արել։ Այդ ընթացքում արագ հասել են մեջլիսի անցակետի ոստիկանները եւ կանխել ինքնասպանության փորձը։ Ավելի ուշ նրան տեղափոխել են ոստիկանություն։