Չինաստանում կորոնավիրուսի պատճառով բարձրաստիճան պաշտոնյաների են աշխատանքից ազատել
International newsՉինաստանի պետական ԶԼՄ-ները հայտնել են Հուբեյ նահանգում կորոնավիրուսի պատճառով բարձրաստիճան պաշտոնյաներին աշխատանքից ազատելու մասին, հաղորդում է RG-ը: Չնայած դրան՝ հեռացումների պաշտոնական պատճառը չի հաղորդվում:
Հուբեյում Չինաստանի Կոմունիստական կուսակցության բաժանմունքի ղեկավար Ցզյան Չաոլյանը հեռացվել է նահանգային կուսակցական հանձնաժողովի քարտուղարի պաշտոնից:
Հեռացվել է նաեւ Ուհանում Չինաստանի Կոմունիստական կուսակցության քաղաքային հանձնաժողովի քարտուղար Մա Գոցյանը:
«Շնորհակալություն, Կոմկուս: Նման որոշում շուտ պետք է ընդունվեր»,- գործակալությունը մեջբերում է տեղացիներից մեկի խոսքը: Նշենք, որ մեկ օրում վտանգավոր վիրուսից մահվան 242 դեպք է գրանցվել: