Լեոնարդո դա Վինչիի մեթոդը.Ինչպես քուն առնել ընդամենը 2 ժամում
LifestyleԴեռ մանկուց մեզ սովորեցրել են, որ առողջ օրգանիզմին 8 ժամվա քուն է անհրաժեշտ։ Իսկ ոմանց համար նույնիսկ այդքանն էլ բավարար չէ։ Արդյունքում, մենք մեր կյանքի մեծ մասն անց ենք կանցնում քնելով։ Առաջարկում ենք այլընտրանք Լեոնարդո դա Վինչիի մեթոդով։ Նա քնում էր օրական ընդամենը 2 ժամ՝ դրա հետ միասին պահպանելով ամբողջական առույգությունը։ Իսկ ինչպե՞ս էր նրան դա հաջողվում։
ԲԱԶՄԱՖԱԶ ՔՈՒՆ
Իսկ պատասխանը «Բազմաֆազ քունն» է։ Դրա էությունը կայանում է նրանում, որ սովորական քունը մի քանի փոքրիկ մասերի է բաժանվում, և մարդը մեկ երկար քնի փոխարեն քնում է կարճ ընդմիջումներով։ Պրոֆեսիոնալ բժիշկներն առանձնացնում են այսպիսի քնի 5 տարբեր ռեժիմներ, որոնք ձևափոխվում են՝ կախված օրգանիզմի անհատական առանձնահատկություններից, որի արդյունքում քնի ամբողջական տևողությունը կրճատվում է մնչև 2-5 ժամ՝ կախված մարդու ընտրությունից։
♦ Dymaxion. Քուն՝ ամեն 6 ժամը մեկը՝ 30 րոպեով։ Քնի ընդհանուր տևողությունը՝ 2 ժամ։
♦ Uberman. Քուն՝ ամեն 4 ժամը մեկը՝ 20 րոպեով։ Քնի ընդհանուր տևողությունը՝ 2 ժամ։
♦ Everyman. Գիշերային քուն՝ 1,5 ժամով 20 րոպեով՝ օրական 3 անգամ։ Քնի ընդհանուր տևողությունը՝ 2 ժամ 10 րոպե։
♦ Tesla. Գիշերային քուն՝ 2 ժամ և օրվա ընթացքում 1 անգամ՝ 20 րոպե տևողությամբ քուն։ Քնի ընդհանուր տևողությունը՝ 2 ժամ 20 րոպե։
♦ Siesta. Քուն՝ գիշերը 4 ժամով և 1 ժամ օրվա ընթացքում։ Քնի ընդհանուր տևողությունը՝ 5 ժամ։
Շարունակությունն՝ այստեղ