Ցուկերբերգը խոստովանում է, որ տեխնոհսկաները պետք է ավելի շատ հարկ վճարեն ԱՄՆ սահմաններից դուրս
International newsFacebook-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը խոստովանում է, որ գլոբալ հարկային բարեփոխումները նշանակում են, որ սոցցանցերի հսկան ստիպված կլինի ավելի շատ հարկ վճարել ԱՄՆ սահմաններից դուրս, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով Մյունխենի անվտանգության հարցով համաժողովի ժամանակ նրա ելույթին:
«Մենք համաձայն ենք, որ բարեփոխումները կարող են նշանակել, որ մենք պետք է ավելի շատ հարկեր վճարենք տարբեր վայրերում»,- իր ելույթում ասել է Ցուկերբերգը:
«Ես հասկանում եմ, որ այդ առումով հիասթափություն կա Եվրոպայում: Մենք ցանկանում ենք հարկային բարեփոխումներ, եւ ես ուրախ եմ, որ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը քննարկում է այդ հարցը»,- հավելել է նա: