«Ինտերը» 5 տարվա պայմանագիր կառաջարկի «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողին
SportՄիլանի «Ինտերի» ղեկավարությունը մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում իրականացնել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Տահիտ Չոնգի տեղափոխությունը:
La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ՝ «Ինտերը» 20-ամյա հարձակողին կառաջարկի 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 1.5 միլիոն եվրո աշխատավարձով:
Տահիտ Չոնգի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականի հունիս, ինչը նշանակում է, որ հոլանդացի հարձակվողը «Ինտեր» կարող է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում:
Տահիտ Չոնգն ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական թիմի կազմում մասնակցել է 6 հանդիպման: