Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսից բուժել են 2 ամսական երեխայի
International newsՉինաստանում նոր տեսակի կորոնավիրուսից բուժել են երկու ամսական երեխայի, որը համարվում էր ամենափոքրիկ հիվանդը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով չինական լրատվամիջոցներին:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:
Վերջին տվյալներով` Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 66 000-ը, որից 1523-ը` մահվան ելքով: Վիրուսը տարածվել է Չինաստանի սահմաններից դուրս: Ավելի քան 500 մարդ է վարակվել մի շարք երկրներում` Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Ուկրաինայում: