Audi-ն բյուջետային էլեկտրամոբիլ կթողարկի
International newsAudi-ների շարքում հինգ տարվա ընթացքում կհայտնվի ոչ թանկարժեք քաղաքային էլեկտրամոբիլ՝ մոտ չորս մետր երկարությամբ, հայտնում է Auto Express-ը։ Նորույթը հիմնված կլինի MEB-ի պարզեցված տարբերակի վրա եւ առանց վերալիցքավորման կարող է մինչեւ 120 կմ անցնել։ Մոդելի գլխավոր մրցակիցները կդառնան Honda եւ MINI Electric սիթի-էլեկտաքարերը, գրում է Motor-ը։
Էկոլոգիապես մաքուր Audi-ների մոդելային շարքի ընդլայնման մասին Auto Express-ին հաստատել է գերմանական ապրանքանիշի տնօրենների խորհրդի անդամներից մեկը՝ Ֆերմին Սոնեյրա Սանթոսը։ Թոփ-մենեջերը հասկացրել է, որ Audi-ն կունենա նաեւ սկզբնական մակարդակի էլեկտրամոբիլ՝ հիմնված MEB Entry-ի վրա, եւ առաջիկա տարիներին էլեկտրականացված Audi-ների շարքը «ավելի լայն կլինի, քան մրցակիցներինը»։
Հավանաբար, արտաքինով քաղաքային Audi էլեկտրամոբիլը կհիշեցնի AI:me կոնցեպտը, որը ներկայացվել էր անցյալ տարվա ապրիլին։ Ինսայդերները վստահեցնում են, որ առավել սեղմ ու հասարակ MEB Entry-ի օգտագործումը թույլ կտա Audi-ին գնորդներին էլեկտրամոբիլն առաջարկել մեկնարկային 20 000 եվրո գնով։