NBA-ի Բոլոր աստղերի հանդիպման լավագույն խաղացողի մրցանակը կկոչվի Կոբի Բրայանտի պատվին
SportԲասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) Բոլոր աստղերի հանդիպման լավագույն խաղացողի մրցանակը կկոչվի «Լոս Անջելես Լեյքերսի» եւ ԱՄՆ-ի հավաքականի լեգենդար բասկետբոլիստ, ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհված Կոբի Բրայանտի պատվին, հայտնում է NBA-ի մամուլի ծառայությունը։
Կոբի Բրայանտն այդ մրցանակին արժանացել է չորս անգամ, ինչը ռեկորդ է։
Հիշեցնենք, որ 41-ամյա Կոբի Բրայանտի եւ նրա 13-ամյա դստեր Ջիաննայի հուղարկավորությունը տեղի է ունեցել փետրվարի 7-ին Լոս Անջելեսի մոտ գտնվող Կորոնա դել Մարի Pacific View գերեզմանոցում։ Մամուլն այդ մասին իմացել էր մի քանի օր անց։ Ընտանիքի որոշումն է եղել անցկացնել փակ հուղարկավորություն։
Հրաժեշտի արարողություն նախատեսված է փետրվարի 24-ին Լոս Անջելեսի «Սթեյփլս» մարզապալատում, որտեղ հանդես է գալիս «Լոս Անջելես Լեյքերսը»;