Միսիսիպիում ջրհեղեղի սպառնալիքի պատճառով արտակարգ դրության ռեժիմ են սահմանել
International newsԱՄՆ Միսիսիպի նահանգում Պեռլ գետի ջրերի մակարդակը հասել է ռեկորդային ցուցանիշի, հաղորդում է USA Today- ը: Նահանգում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել:
Կիրակի երեկոյան ԱՄՆ Ազգային մետեորոլոգիական ծառայությունը հայտնել է, որ վերջին օրերին ջրի մակարդակը հասել է գրեթե 11,2 մ ցուցանիշի: Պարբերականը նշում է, որ այն կշարունակի բարձրանալ նաեւ երկուշաբթի եւ կարող է հասնել 11,5 մետրի: Ավելի վաղ նման դեպք է գրանցվել 1979 եւ 1983 թվականներին:
Շաբաթ Միսիսիպիի նահանգապետ Թեյթ Ռիվզը ջրհեղեղն անվանել է «պատմական եւ աննախադեպ»: Նրա խոսքով՝ գետի հեղեղումը սպառնում է առնվազն 2,5 հազար կոմերցիոն կառույցների եւ 1000 բնակելի տների: Նահանգի Ջեքսոն քաղաքի որոշ շրջաններում պարտադիր տարհանում է հայտարարվել: USA Today-ի հաղորդմամբ՝ ջրհեղեղի հետեւանքով կարող է տուժել մի քանի հազար մարդ: