Ադրբեջանի ոստիկանությունը կրկին բռնի ուժով ցրել է ընդդիմության բողոքի ակցիան. ձերբակալվել է 55 մարդ, ոմանց գտնվելու վայրն անհայտ է (տեսանյութ)
International newsԵրեկ` փետրվարի 16-ին Բաքվում Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության նախաձեռնությամբ կրկին բողոքի ակցիա էր անցկացվում այդ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց: Այս մասին տեղեկացնում է turan.az կայքը:
Բերման ենթարկվածների թվում կային նաև պատգամավորների թեկնածուներ, որոնք եկել էին իրենց ներկայացրած բողոքների պատասխանը ստանալու: Բողոքները վերաբերում էին խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած կեղծիքներին:
Ոստիկանները, որոնք փակել էի շենքի բոլոր մուտքերը, ժամը 15:00-ից սկսել են բոլորին բռնի ուժով ավտոբուսներ նստեցնել:
Մի քանի հոգուց բաղկացած պատգամավորների թեկնածուների խումբը սկսել է բղավել «ազատություն ընտրություններին» և միանգամից «ոստիկանների բաժին» է դարձել:
Ավելի ուշ «Մուսավաթ» կուսակցությունը ներկայացրել է ձերբակալվածների ցուցակը, որում եղել է նաև կուսակցության նախագահ Արիֆ Հաջըլըն:
Ակցիայի շրջանակներում և դրանց նախորդած օրվա ընթացքում ձերբակալվել է 55 անձ: Ձերբակալվածներին դուրս են հանել Բաքվի սահմաններից, ոմանց բաց են թողել, ոմանց պահման վայրն անհայտ է: