Չինական բանկերին հրամայել են ախտահանել կանխիկ փողերը, որպեսզի զսպվի կորոնավիրուսի տարածումը
International newsՉինական բանկերին հրամայվել է բնակչությանը վճարելուց առաջ ախտահանել կանխիկ փողերը, որպեսզի նվազեցվի կորոնավիրուսի տարածումը, հայտնում է CNBC-ը։
Կառավարության պետական խորհուրդը հայտարարել է, որ երկրի բանկերում հրամայվել է շրջանառությունից հանել հնարավոր վարակված փողերը եւ ախտահանել դրանք ուլտրամանուշակագույն ճառագայթման կամ ջերամաշակման միջոցով։ Վարակազերծված դրամական միջոցները մինչ շուկա վերադարձնելը 7-14 օր կպահեն։
Չինաստանի շրջանների միջեւ դրամական փոխանցումները նույնպես դադարեցվել են, ինչը, Պետական խորհրդի հաստատմամբ, թույլ է տվել նվազագույնի հասցնել աշխատակիցների տեղաշարժը եւ նվազեցնել COVID-19 նոր կորոնավիրուսի փոխանցումը։
Այնուամենայնիվ, Անգլիայի Լանքասթերի համալսարանի վիրուսաբան Մուհամմադ Մունիրը CNBC-ին հայտարարել է, թե փողերի վարակազերծման Չինաստանի ջանքերը նվազագույն ազդեցություն կունենան կորոնավիրուսի տարածումը զսպելու դեմ գործողությունների վրա։
«Թեեւ COVID-19-ը կարող է տարածվել վարակված օբյեկտների միջոցով, վիրուսի գոյատեւման ժամանակը թղթադրամների վրա դեռեւս որոշված չէ»,- ասել է նա՝ բացատրելով, որ դա բարդացնում է կանխիկ փողերի վրայից վիրուսի հետքերը հեռացնելու արդյունավետ մեթոդ գտնելը։