Լոնդոնում վիթխարի օդանավը փոթորկի պատճառով «կողքով» է վայրէջք կատարել
International newsԲրիտանացուն հաջողվել է Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայնում տեսանկարել օդանավի էքստրեմալ վայրէջքը: Այդ օրը Միացյալ Թագավորությունը «Դենիս» հզոր փոթորկի իշխանության տակ էր: Օդերեւութաբանների տվյալներով՝ քամու արագությունը հասել է ժամում 146 կիլոմետրի, փոխանցում է RG-ն:
Բայց եղանակային անբարենպաստ պայմանները չեն կանգնեցրել Etihad ավիաընկերության օդաչուներին: Նրանց վարած վիթխարի Airbus A380 օդանավը, որը 4 շարժիչ ունի, կարողացել է վայրէջք կատարել նշանակման վայրում:
Համացանցում հրապարակված կադրերում երեւում է, թե ինչպես է օդանավը ուժգին քամու պատճառով նախ կախվում թռիչքուղու վրա, այնուհետեւ կողքով նստում: Վայրէջքը կատարվել է սովորական ռեժիմում, ուղեւորները եւ անձնակազմը չեն տուժել, հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով օդանավակայանի մամուլի ծառայությանը: