Ամերիաբանկ. Աշխատավարձային քարտի նոր` շահավետ առաջարկ
EconomicsԱմերիաբանկը, կարևորելով անկանխիկ եղանակով կատարվող գործառնությունների ծավալի մեծացումը, ներկայանում է հերթական շահավետ առաջարկով:
Բոլոր այն ընկերությունները, որոնք ունեն 10 և ավելի աշխատակից` 100 հազար ՀՀ դրամ և ավելի միջին աշխատավարձով, կարող են օգտվել այս հնարավորությունից և աշխատակիցների աշխատավարձերը վճարել Ամերիաբանկի VISA Classic միջազգային դասի քարտով: Ամերիաբանկի քարտապանները կօգտվեն մի շարք առավելություններից.
1. հետվճար (քեշբեք) ավելի քան 180 առևտրային կետերում վճարային քարտով կատարված գնումներից,
2. օնլայն վարկ` հաշված րոպեների ընթացքում /հաստատման դեպքում/,
3. անվճար կանխիկացում 100 և ավելի բանկոմատներից,
4. բանկոմատներ խոշոր ցանցային սուպերմարկետներում և առևտրային կենտրոններում,
5. անվճար Մոբայլ բանկինգ,
6. երկարացված աշխատանքային գրաֆիկով և հանգստյան օրերին աշխատող մասնաճյուղեր,
7. 24/7 ռեժիմով տեղեկատվության տրամադրում` հաշիվների, քարտերի, գործարքների և այլ ծառայությունների վերաբերյալ,
8. անվճար sms հաղորդագրություն քարտով կատարված գործարքների վերաբերյալ:
Տեղեկացնենք, որ այս առաջարկի շրջանակներում VISA Classic միջազգային դասի վճարային քարտի միջնորդավճարը կկազմի տարեկան ընդամենը 1,000 ՀՀ դրամ:
Հայաստանի 1,000-ից ավել ընկերությունների` 100 հազարից ավելի աշխատակիցներ իրենց աշխատավարձը ստանում են Ամերիաբանկի վճարային քարտերով` օգտվելով շահավետ եղանակով վճարումներ կատարելու և գնումներ իրականացնելու հնարավորությունից:
Ամերիաբանկը կարևորում է անկանխիկ գործառնությունների ծավալի ավելացումը և իր հաճախորդներին մշտապես առաջարկում է արդիական թվային լուծումներով բանկային ծառայություններ: