Հայաստանի 10 լավագույն մարզիկների պարգեւատրումը (ուղիղ)
SportՆախագահական նստավայրում մեկնարկել է 2019թ․ Հայաստանի 10 լավագույն մարզիկների պարգեւատրության արարողությունը։
ՀԿԳՄՍ նախարարության կազմակերպած քվեարկությանը մասնակցել էին մարզիչներ, մարզական լրագրողներ եւ երկրպագուներ sms քվեարկության միջոցով։
Սիմոն Մարտիրոսյան (ծանրամարտ) – աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն
Արթուր Ալեքսանյան (հունահռոմեական ըմբշամարտ)- Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արթուր Ավետիսյան (սպորտային մարմնամարզություն) – Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն
Գոռ Մինասյան (ծանրամարտ) – աշխարհի փոխչեմպիոն
Ռուբեն Ալեքսանյան (ծանրամարտ)- աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հովհաննես Բաչկով (բռնցքամարտ) – Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Սլավիկ Գալստյան (հունահռոմեական ըմբշամարտ)- աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Տիգրան Կիրակոսյան (սամբո) – Եվրոպական խաղերի չեմպիոն
Արսեն Հարությունյան (ազատ ոճի ըմբշամարտ)- Եվրոպայի չեմպիոն
Հակոբ Մկրտչյան (ծանրամարտ) – աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն։