«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանը՝ «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում
SportԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան հայտնվել է կատալոնական «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում:
Express-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնան» երկար ժամանակ է, ինչ հետևում է 25-ամյա կիսապաշտպանի խաղին և մտադիր է առաջիկայում «Մանչեսթեր Սիթիի» հետ քննարկել Բեռնարդու Սիլվայի հնարավոր տեղափոխությունը:
Նշվում է, որ մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան դեմ է Բեռնարդու Սիլվայի վաճառքին:
Ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացի ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիի» կազմում մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 6 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ: