Կորոնավիրուսը չպետք է դառնա Իրանի թշնամիների զենքը. Ռոհանի
International newsԻրանի նախագահ Հասան Ռոհանին Վաշինգտոնի այն հայտարարությունից հետո, թե Թեհրանը թաքցնում է կորոնավիրուսի վերաբերյալ տվյալները, ԱՄՆ-ին խորհուրդ է տվել մտածել սեփական երկրում գրիպից «հազարավոր մահացածների» մասին:
Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել է, որ Իրանը կարող է կարեւոր տեղեկատվություն թաքցնել երկրում կորոնավիրուսի բռնկման վերաբերյալ: Նրա խոսքով՝ Իրանը Չինաստանից հետո երկրորդ տեղում է նոր վիրուսից մահացության ցուցանիշով:
«Կորոնավիրուսը չպետք է դառնա մեր թշնամիների զենքը մեր երկրում աշխատանքն ու արտադրությունը կանգնեցնելու նպատակով: Ամերիկացիներին հարկ է մտածել իրենց երկրում գրիպից հազարավոր մահացածների մասին»,-ասել է Ռոհանին կառավարության նիստում, ինչը հետեւում է նրա պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունից:
Նախօրյակին Իրանի նախագահը հայտնել Է, որ երկրում կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը ներկայում հուսադրող Է, քանի որ դրա զսպման դրական միտումներ են դիտվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: