Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը կանցկացնի մարզահավաք
SportՀայաստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը փետրվարի 28-ից մարտի 6-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հավաքի շրջանակներում հավաքականը երկու ընկերական հանդիպումներ կանցկացնի Լիտվայի ազգային հավաքականի դեմ։ Հանդիպումները կկայանան մարտի 4-ին և 6-ին` ժամը 12։00-ին՝ «Փյունիկ» մարզադպրոցի արհեստական խաղադաշտում։
Մարզահավաքին և ընկերական հանդիպումներին մասնակցելու համար թիմի գլխավոր մարզիչ Մանուկ Սարգսյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․
Դարպասապահներ
Աննա Կարապետյան – «Ալաշկերտ»
Անաստասիա Կլիմովա – «Շիրակ-Հոմենմեն»
Լենա Անդրիասյան – «Ալաշկերտ»
Պաշտպաններ
Մարիա Սախինովա – «Ալաշկերտ»
Նորա Եղյան – «Ալաշկերտ»
Մարինե Կարապետյան – «Ալաշկերտ»
Լիանա Ղազարյան – «Գյումրի»
Քսենիա Գարանինա – «Շիրակ-Հոմենմեն»
Անի Կարապետյան – «Ալաշկերտ»
Կիսապաշտպաններ
Լուիզա Ղազարյան – «Ալաշկերտ»
Անի Ղուկասյան – «Ալաշկերտ»
Տաթևիկ Մովսիսյան – «Ալաշկերտ»
Օքսանա Պիզլովա – «Գյումրի»
Տատյանա Դոլմատովա – «Շիրակ-Հոմենմեն»
Էմմա Բաբայան – «Շիրակ-Հոմենմեն»
Նայիրի Դեր-Մկրտչյան – «Սըրֆ Լոս Անջելես» (ԱՄՆ)
Օլգա Օսիպյան – «Վոսխոդ» (Ուկրաինա)
Նենսի Ավեսյան – առանց ակումբ
Անյուտա Գալստյան – «Շիրակ-Հոմենմեն»
Հարձակվողներ
Պայծառ Ասատրյան – «Ալաշկերտ»
Աննա Դալլաքյան – «Գյումրի»
Մարալ Արթին – «Լենս» (Ֆրանսիա)
Նելլի Խալաթյան – «Ալաշկերտ»։