Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
International newsՎրաստանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը։ Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել են երկրի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն եւ Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»։
Վարակվածը մոտ 50 տարեկան տղամարդ է։ Նա ընկերոջ հետ միասին անձնական գործով մեկ շաբաթ ճանապարհորդել է Իրանում։ Երեկ տղամարդը Ադրբեջանով վերադարձել է Վրաստան, եւ սահմանին նրա մոտ հայտնաբերվել են ախտանշանները։ Ներկայում տղամարդը կարանտինի մեջ է Թբիլիսիի Կենտրոնական ինֆեկցիոն հիվանդանոցում։