Ժողովրդագրական առումով 2019-ը պետք է լիներ ավելի վատ տարի, քան եղավ. Կորը դրական առումով փոխվել է. Բագրատ Ասատրյան
EconomicsԺողովրդագրական առումով 2019-ը պետք է լիներ ավելի վատ տարի, քան եղավ: Այս մասին այսօր «2019թ․ տնտեսական արդյունքը եւ 2020թ․ տնտեսական մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ նշեց ԿԲ նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանը:
« Մենք ամենացածր ծնելիությունը ունեցել ենք 2000-2002 թվականներին ու այդ սերունդը հիմա մտնում է ակտիվ վերարտադրողականության փուլ: Այսինքն ըստ այդմ, ամուսնությունների թվի նվազում պետք է լինել, ծնելիության էական նվազում պետք է լիներ, բայց 2019-ին այդ կորը փոխվեց: Մյուս կողմից բնակչության նվազման տեմպը շատ ավելի ցածր է եղել, քան պետք է լիներ: Այնպես որ ես սա համարում եմ դրական ցուցանիշ»,-ասաց նա:
Արտագաղթը շարունակվում է, սա լավ բան չէ, սա բոլորիս խնդիրն է՝ անկախ կուսակցական պատկանելության, անկախ քաղաքական հայացքներից։ Մյուս կողմից՝ չես կարող չանդրադառնալ այս ոլորտում իշխանության վարած քաղաքականությանը։ Ցավոք, դեռ չի ձեւավորվել այն անհրաժեշտ ամբողջական համակարգը, որն այս խնդիրներին լուծում կտա»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը: