ՀՖՖ պարզաբանումը «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» հանդիպման միջադեպի վերաբերյալ
SportՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պարզաբանում էներկայացրել «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» հանդիպման միջադեպի վերաբերյալ:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Փետրվարի 29-ին կայացել է ՀայաստանիԲարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» հանդիպումը:Ընդմիջման ընթացքում «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի ղեկավարությաններկայացուցիչները փորձել են հարաբերություններ պարզել հանդիպման գլխավոր մրցավար ԱշոտՂալթախչյանի հետ, հնչեցրել են սպառնալիքներ և վիրավորական արտահայտություններ: Հայաստանիֆուտբոլի ֆեդերացիան միջադեպի հետ կապված հավաքում է պարզաբանումներ, որոնք կներկայացվեն ՀՀՈստիկանություն: