Գլոբալ շուկաները պետք է հանգստանան եւ փորձեն տեսնել իրականությունը․ ԱՀԿ գլխավոր տնօրեն
International newsԳլոբալ շուկաները պետք է հանգստանան եւ փորձեն տեսնել իրականությունը։ Այս մասին CNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեիսուսը։
«Մենք պետք է շարունակենք լինել ռացիոնալ։ Իռացիոնալությունը չի օգնում։ Մեզ պետք է պարզել փաստերը»,- նշել է նա։
Նոր կորոնավիրուսը, որն առաջացել է Չինաստանում, տարածվել է ավելի քան 60 երկրներում եւ սպանել առնվազն 2943 մարդու։ Ավելի քան 85 000 մարդ վարակված է։
Սակայն հասարակական ռեզոնանսն այժմ պետք է կենտրոնանա փաստերի վրա, այլ ոչ թե վախի, ընդգծել է Գեբրեիսուսը։ «Մենք պետք է նայենք թվերին, մենք պետք է նայենք փաստերին եւ ճիշտ վարվենք, ոչ թե խուճապի մատնվենք։ Խուճապն ու վախը վատագույն խորհրդատուներն են»,- ասել է նա։
Եւ, այնուամենայնիվ, արագ տարածումը, եթե այն պատշաճ կերպով չզսպվի, կարող է աշխարհը տանել դեպի գլոբալ համաճարակ։ «Ելնելով տեղերում փաստերից՝ զսպել հնարավոր է։ Սակայն դրա զսպման հնարավորությունների պատուհանը նեղանում է։ Այդ պատճառով պետք է պատրաստվել համաճարակի»,- ասել է ԱՀԿ գլխավոր տնօրենը։