Երիտասարդ բրիտանուհին, որին փեսացուն լքել էր «չափազանց գեր» լինելու պատճառով, անհավանականորեն փոխվել է և ճանաչվել Բրիտանիայի ամենագեղեցիկ կինը:
Ինչպես ներկայացնում է Fox News-ը, 26-ամյա Ջեն Աթքինը նիհարել է 50 կգ՝ 107-ից հասնելով 57-ի: Այդ արդյունքին նա հասել է երկու տարում: Աթքինն անցել է առոջղ սննդակարգի և կանոնավոր մարզվել՝ ավելորդ քաշից ձերբազատվելու համար:
Այնուհետև, մասնակցելով գեղեցկության մրցույթի՝ արժանացել է «Միսս Մեծ Բրիտանիա» տիտղոսին, սակայն դա նրան հաջողվել է երրորդ փորձից: 2017թ. մասնակցելով մրցույթին նա՝ անցել էր կիսաեզրափակիչ, իսկ 2018-ին՝ եզրափակիչ փուլ:
Նշվում է, որ Աթքինն ամուսնացել է անցյալ տարի և այլևս մտադիր չէ մասնակցել գեղեցկության մրցույթների: «Երբ ես սկսեցի այս ամենը, դա պարզապես զվարճանալու համար էր, երբեք չէի մտածում, որ կարող եմ այսքան հեռուն գնալ: Մինչ այժմ էլ չեմ հավատում, որ հաղթել եմ»,- խոստովանել է բրիտանուհին:



