Yerevan, 27.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՓՄՁ-ների զարգացումը կարևոր նշանակություն ունի տնտեսական հեղափոխության հայեցակարգը կյանքի կոչելու առումով. Փաշինայն

Economics

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր՝ մարտի 6–ին, տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ռազմավարությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունից։

Վարչապետը նշել է, որ իր գլխավորած կառավարությունն ի սկզբանե ձևակերպել է աղքատության և բարեկեցության հարցերն աշխատանքով լուծելու հայեցակարգը: «Այս հայեցակարգից բխող առաջին միտքն, իհարկե, կապվում է փոքր և միջին ձեռնարկատիրության հետ: Այս ընթացքում ամբողջ աշխարհում փոխվել է փոքր և միջին ձեռնարկատիրության ընկալումը, որովհետև նախկինում ՓՄՁ-ն ընկալվում էր որպես տնտեսության որոշակի օժանդակ դաշտ և համակարգ, բայց մի քանի ճգնաժամերի միջով անցնելով՝ համաշխարհային տնտեսությունը որոշակի վերաձևակերպումներ է արել այն առումով, որ ճգնաժամերը ցույց են տվել՝ ՓՄՁ օբյեկտներն ավելի ճկուն են և տնտեսական կոլապսներին դիմակայունության ավելի բարձր մակարդակ ունեն»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելել է՝ մի շարք եվրոպական երկրներ իր կատարած այցերի ընթացքում ունեցած շփումների ժամանակ արձանագրել է, որ հիմա որոշ զարգացած երկրներ իրականացնում են խոշոր ձեռնարկությունների մասնատման ծրագիր: Վարչապետի խոսքով՝ փորձ է արվում խոշոր կորպորացիաները վերածել մոտավորապես այնպիսի մի բանի, ինչը բարձր տեխնոլոգիական որորտում ընդունված է անվանել էկո համակարգ, այսինքն՝ հնարավորինս մասնատել խոշոր օբյեկտները, հնարավորինս ապահովել նրանց փոխգործելիության մեխանիզմները, գործունեության ճկունությունը, բազմաֆունկցիոնալությունը, որպեսզի ընկերությունները հնարավորինս քիչ կախված լինեն գործունեության նեղ տեսակներից, ճկուն լինեն՝ կողմնորոշվելով շուկայի պահանջներին համապատասխան: «Այս առումով, կարծում եմ, որ ՓՄՁ-ների զարգացման ռազմավարությունը շատ կարևոր նշանակություն ունի ընդհանրապես մեր տնտեսության հետագա զարգացման գործում, նաև տնտեսական հեղափոխության մեր հայեցակարգը կյանքի կոչելու առումով: Այնպես որ, մենք պետք է կարողանանաք աշխատել, որակյալ ռազմավարություն ունենալ և այն նաև որակով կյանքի կոչել»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Պատասխանատուները զեկուցել են, որ ռազմավարության թիրախներն են՝ ՓՄՁ-ներում արտադրողականության, զբաղվածների աճի ապահովումը, շուկաների ընդլայնումը, բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ հետևողական միջոցառումների իրականացումը՝ պետական աջակցության գործիքակազմերի միջոցով: Ռազմավարությամբ նախատեսվող ծրագրերով ակնկալվում է նաև ՓՄՁ-ների համար ֆինանսական հասանելիության մակարդակի բարձրացում: Իրականացվելու են նաև ՓՄՁ աշխատակիցների համար ֆինանսական գրագիտության բարձրացման և թափանցիկ գործունեության խրախուսմանը, կորպորատիվ մշակույթի կիրառելիության խթանմանը, տեխնոլոգիական լուծումների խրախուսմանն ուղղված միջոցառումներ:

Ռազմավարության նպատակների և նախատեսվող միջոցառումների շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում հնչել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է այս և այլ ռազմավարությունների վերաբերյալ հանրային իրազեկվածության ապահովմանն ուղղված արշավների և միջոցառումների պարբերաբար կազմակերպումը: Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է ներկայացված առաջարկությունները հաշվի առնելով՝ լրամշակել վերը նշված ռազմավարությունը և այն ներկայացնել կառավարության հաստատմանը:

 

 

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project