Մետրոյում երիտասարդ աղջիկը պատռեց քարոզարշավի «Այո»–ի բուկլետը եւ նետեց Փաշինյանի ուղղությամբ
SocietyՄետրոյում այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Վարչապետի նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ նա «Այո»–ի բուկլետներ է բաժանել ուղեւորներից՝ երիտասարդ մի աղջիկ, բուկլետը պատռել եւ նետել է դեպի վարչապետը, ինչին Փաշինյանն արձագանքել է. «Նորմալ է, մենք հարգում ենք ձեր տեսակետը, ժողովրդավարությունը հենց դրա համար է»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվ է մտել Երեւանի Մետրոպոլիտենից եւ կից գրառում է կատարել. «Քարոզարշավ եմ անում Մարիամի եւ Շուշանի հետ»։ Փաշինյանը դուստրերի հետ Մետրոյի ուղեւորներին նախընրական քարոզարշավի շրջանակում «Այո»–ի բուկլետներ է բաժանել, այնուհետեւ բարձրացել է ավտոբուս եւ այնտեղ էլ բուկլետներ բաժանել։