Չեխիայում կորոնավիրուսի պատճառով 120 հազ. եվրոյով կտուգանեն կարանտինը խախտած բնակիչներին
International newsԻտալիայից վերադարձող Չեխիայի բնակիչները պարտավոր են շաբաթ օրվանից հեռախոսով տեղեկացնել այդ երկիր իրենց այցելության մասին բուժող բժշկին, որը որոշում կկայացնի երկու շաբաթով նրանց կարանտինի մասին: Կարանտինը խախտողներին սպառնում է երեք մլն կրոնի չափով (շուրջ 120 հազար եվրո) տուգանք, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր որոշվել է նոր արտակարգ միջոց ձեռնարկել (կորոնավիրուսի կապակցությամբ): Յուրաքանչյուր անձ, որը շաբաթ օրվանից սկսած կվերադառնա (Չեխիա) Իտալիայից, պարտավոր է հեռախոսով կապ հաստատել իր բուժող (տեղամասային) բժշկի հետ,-նշել է վարչապետը:-Կորոնավիրուսով վարակվածների ճնշող մեծամասնությունը, համաձայն մեզ մոտ առկա տեղեկությունների, վարակվել է Իտալիայում: Բժիշկները պարտավոր են որոշում կայացնել Իտալիայից ժամանածների կարանտինի մասին, որը խախտելու համար սահմանված է մինչեւ երեք մլն կրոնի չափով տուգանք»:
Ըստ Բաբիշի՝ առաջիկա հանգստյան օրերին հանրապետություն կարող է վերադառնալ Չեխիայի 16.5 հազար բնակիչ, որոնք մեկնել էին Իտալիա հանգստանալու եւ դպրոցական գարնանային արձակուրդների կապակցությամբ: Ուրբաթ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել էր 18-ի: Նրանց թվում կա ԱՄՆ եւ Էկվադորի, ինչպես նաեւ Իտալիայի քաղաքացի: Երկրի տարածքում վարակվելու առաջին դեպքերի մասին հայտնել էին անցած կիրակի: