Թրամփի մասնակցությամբ համաժողովի մասնակիցներից մեկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս
International newsԿորոնավիրուս է հայտնաբերվել պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովի այցելուներից մեկի մոտ, որին մասնակցել է նաեւ նախագահ Դոնալդ Թրամփն ու փոխնախագահ Մայք Փենսը, ասվում է կիրակի կազմակերպիչների տարածած հայտարարության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Մասնակիցն անձամբ չի շփվել նախագահի կամ փոխնախագահի հետ եւ չի մասնակցել գլխավոր դահլիճում տեղի ունեցած միջոցառումներին: Թրամփի վարչակազմը տեղեկացված է իրավիճակին, եւ մենք շարունակում ենք պարբերաբար շփումները բոլոր անհրաժեշտ պետական պաշտոնական անձանց հետ»,-ասվում է հայտարարության մեջ:
Համաժողովն անցել է Վաշինգտոնի մերձակայքում փետրվարի վերջում: Թրամփի ելույթը դրանում տեղի է ունեցել եզրափակիչ օրը: