Սանկտ Պետերբուրգում դատավորի տանը սպանել են դեռահասի. կասկածվում է տան տիրոջ որդին
International newsՍանկտ Պետերբուրգում 15-ամյա դպրոցականի սպանությունը կատարվել է դատավորի տանը երեկույթի ժամանակ, հաղորդում է Լենտա.Ռու-ն:
«112» Telegram-ալիքի տվյալներով՝ դեպքի պահին տան տերը տանը չէր. այնտեղ գտնվել են նրա որդին եւ մի քանի դեռահասներ:
Քննիչների կողմից հարցաքննված սպանության վկաները պնդում են, որ անչափահասի ուղղությամբ կրակել է դատավորի 15-ամյա որդի Արտյոմ Ս.-ն: Կրակոցը պատահական էր, թե կանխամտածված՝ հայտնի չէ:
Նշվում է, որ ե՛ւ սպանվածը, ե՛ւ ենթադրյալ հանցագործը սովորում են միեւնույն գիմնազիայում:
«Mash նա Մոյկե» Telegram-ալիքն իր հերթին հայտնել է սպանվածի անձի ինքնության մասին. նա Վլադ Բ.-ն է, որը հետաքրքրվում էր ֆուտբոլով, երկրպագում էր «Զենիթ»-ին եւ հեռարձակում հոքեյի խաղեր:
Կոլպինոյում դեռահասի սպանության մասին հայտնի է դարձել նախօրեին՝ մարտի 7-ին: Դպրոցականի դին աստիճանավանդակի վրա հայտնաբերել է շենքի բնակիչներից մեկը: Դեպքից անմիջապես հետո Վլադի ենթադրյալ մարդասպանը փախուստի է դիմել. նրան որոնում են իրավապահ մարմինները: Հարուցվել է քրեական գործ սպանության հատկանիշներով: