Վարդենիսում Opel Vectra-ն կողաշրջվել է. կա վիրավոր
SocietyՄարտի 8-ին, ժամը 16:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վարդենիս քաղաքի Ա․ Սեսմանուկյան փողոցում բախվել են «Mercedes-Benz E350» (վարորդ՝ Խաչիկ Ա.) և «Opel Vectra B» (վարորդ՝ Արամ Կ., ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդներն ու ուղևորներն ավտոմեքենաներից դուրս են բերվել տեղի ուժերով: «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: