Նավթի գները նվազել են շուրջ 25 տոկոսով. Brent ապրաքանիշի նավթը վաճառվում է 34 դոլարով
EconomicsՆավթի համաշխարհային գներն անկում են ապրում են 25-26 տոկոսով` ՕՊԵԿ+-ի հանդիպումից հետո, որն անցած շաբաթ ավարտվել է Ռուսաստանի կողմից գործարքից դուրս գալով: Այս մասին են վկայում աճուրդի տվյալները փոխանցում է հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Brent ապրանքանիշի մայիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 25.2 տոկոսով, մինչեւ մեկ բարելի դիմաց 33.86 դոլար: Աճուրդի ընթացքում ցուցանիշը թարմացվել է առնվազն 2016-ի հունվարի 12-ից ՝ իջնելով մեկ բարելի դիմաց 31,38 դոլար:
WTI ապրանքանիշի ապրիլյան ֆյուչերսների արժեքը նվազել է 26.24 տոկոսով` մեկ բարելի դիմաց հասնելով 30.48 դոլարի: Ընդ որում, ցուցանիշը ընկել է մեկ բարելի դիմաց մինչեւ 29.73 դոլար, ինչը նվազագույնն է 2016 թվականի փետրվարի 22-ից ի վեր:
Նավթի գներն անկում են ապրում լուրերի ֆոնին այն մասին, որ ուրբաթ ՕՊԵԿ+-ի մասնակիցները չեն կարողացել երկարաձգել նավթի հայթայթման շուրջ պայմանավորվածությունները: Մասնավորապես, Ռուսաստանն առաջարկել է պահպանել առկա պայմանները, իսկ Սաուդյան Արաբիան` լրացուցիչ կրճատել արտադրությունը: Արդյունքում, ապրիլի 1-ից ոչ ոք պարտավորություն չի ունենա սահմանափակել հայթայթումը:
«Գներն իջել են, քանի որ ՕՊԵԿ-ի բանակցությունները էպիկ ձախողում էին բոլոր մասնակիցների կողմից: Ռուսաստանը հստակ որոշել է այրել կամուրջները…` ամեն երկիր` ինքն իր համար»- Reuters-ը մեջբերում է Again Capital LLC-ի գործընկեր Զոն Քիլֆուդի խոսքերը: