Բենզեման հավասարվեց Պուշկաշին
SportՄադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման դարձել է Արքայական ակումբի պատմության 5-րդ լավագույն ռմբարկուն:
Լա Լիգայի 27-րդ տուրի «Բետիսի» դեմ խաղում Բենզեման «Ռեալի» կազմում խփեց իր 242-րդ գոլը՝ հավասարվելով լեգենդար Ֆերենց Պուշկաշին:
«Ռեալի» պատմության լավագույն ռմբարկուն Կրիշտիանու Ռոնալդուն է՝ 450 գոլով: Ռոնալդուին հաջորդում են Ռաուլը (323 գոլ), Ալֆրեդո Դի Ստեֆանոն (308) և Սանտիլյանան (290):
Ընթացիկ մրցաշրջանում Քարիմ Բենզեման «Ռեալի» կազմում դարձել է 18 գոլի հեղինակ: