Եթե մինչեւ մայիս Ամուլսարի հանքը չշահագործվի, հարակից համայնքները մեծ կորուստներ են ունենալու. Գորայքի նախկին գյուղապետ
EconomicsԵթե մինչեւ գոնե մայիս ամիսը Ամուլսարի հանքը չշահագործվի, ճանապարհները չբացվեն, ապա Գորայք խշորացված համայնքը, Զառիթոփ խոշորացված համայնքը եւ Ջերմուկ խոշորացված համայնքը մեծ բյուջետային կորուստներ են ունենալու: Այս մասին, այսօր՝ մարտի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Գորայքի նախկին համայնքապետ Առուստամ Առուստամյանը:
Նրա խոսքով, Գորայքի խոշորացումը կատարվել է Ամուլսարի կողմից տրվող վարձավճարների հաշվին, շուրջ 121 մլն դրամ. «Մեր համայնքի բյուջեի հիմնական միջոցները եղել են «Լիդիան Արմենիայի» կողմից տրված հողի վարձավճարները: Դրանց շնորհիվ մենք կարողանում ենք համայնքի 4 բնակավայրերը բերել այն վիճակի, որ ցանկալի լինի ժողովրդի համար: Վարչապետն էլ աշնան այցելեց մեր համայքններ եւ բազմիցս շեշտեց, որ չունեն հիմնավոր պատճառ հանքը չշահագործելու: Նա հորդորեց բացել ապօրինի փակված ճանապարհները, բայց մինչեւ հիմա սայլը տեղից չի շարժվել»,-ասաց նախկին համայնքապետը՝ հավելելով, որ հանքի չգործելու հետեւանքով արտագաղթ է տեղի ունենում գյուղերից:
Գնդեւազի բնակիչ Աննա Ներսիսյանն էլ նշեց, որ իրենց համայնքից մշտական հեռացել է 6, իսկ ժամանակավոր՝ 75 մարդ: