Մոսկվայում մինչեւ ապրիլի 10-ը արգելել են զանգվածային միջոցառումներ անցկացնել
International newsՄոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը կորոնավիրուսի տարածման պատճառով արգելել է մինչու ապրիլի 10-ը անցկացնել զանգվածային միջոցառումներ, եթե դրանք պետք է 5000-ից ավելի մասնակից ունենան։ Այս մասին ասվում է քաղաքապետի մարտի 10-ին ստորագրած հրամանում։
Արգելքը տարածվում է «սպորտային, տեսարժան, հանրային եւ այլ զանգվածային միջոցառումների վրա», ասվում է փաստաթղթում։
Այսօր, ավելի վաղ, ընդդիմադիրները Մոսկվայի քաղաքապետարան սահմանադրական փոփոխությունների եւ Վլադիմիր Պուտինի նախագահական ժամկետները զրոյացնելու դեմ հանրահավաքներ անելու հայտ էին ներկայացրել։ Նրանք ծրագրում էին ցույցերը մարտի 21-ին եւ 22-ին անցկացնել, նշում է «Մեդուզան»։