Բնակարանը ճիշտ մաքրելու համար նախատեսված 9 խորհուրդներ, որոնք կօգնեն խուսափել կորոնավիրուսով վարակվելուց
LifestyleՄահացու վտանգ պարունակող կորոնավիրուսը դարձել է ամբողջ աշխարհի սարսափը, սակայն վիրուսով վարակվելուց կարելի է փրկվել, եթե ճիշտ հետևեք հիգիենայի կանոններին։ Մաքուր տունը վիրուսից խուսափելու լավագույն միջոցներից մեկն է։ Ներկայացնում ենք տունը մաքրելու մի քանի խորհուրդներ, որոնք ձեզ և ձեր մտերիմներին կօգնեն պաշտպանվել վտանգավոր վիրուսից։
Հեռակառավարման վահանակ
Վահանակը սովորաբար ձեռքից ձեռք է անցնում: Այդ պատճառով անընդհատ հարկավոր է մաքրել վահանակը։ Մաքրելու համար կարող եք օգտագործել քացախի մեջ թրջված մաքուր շոր կամ պրոբիոտիկ մաքրող միջոց։
Հասարակական տրանսպորտ
Հնարավորության դեպքում խուսափեք հասարակական տրանսպորտից։ Ավտոբուսի կամ մետրոի մեջ գտննվելիս որքան հնարավոր է քիչ դիպչեք բռնակներին և ձեռնոցներ օգտագործեք։
Լվացք
Մասնագետները նշում են, որ ներքնաշորերը, սրբիչները և սպիտակեղենը հարկավոր է լվանալ 60°С-ի պայմաններում։ Գոյություն ունի նաև հատուկ կենսաբանական ակտիվ փոշի, որը 40°С-ի պայմաններում սպանում է բոլոր վտանգավոր միկրոօրգանիզմները։ Լավցքը չորացրեք ուղիղ արևի ճառագայթների տակ, սա նույնպես ոչնչացնում է բոլոր վիրուսները։
Գիտնականները պնդում են, որ կորոնավիրուսը չժանգոտող մետաղի, ապակու, պլաստմասի և կերամիկաի վրա կարող է ապրել ընդամենը 5 օր։ Ափսները խորհուրդ է տրում լվանալ շատ տաք ջրի մեջ։ Ափսեները լվանալիս հարկավոր է ձեռնոց կրել։
Խաղալիքներ
Երեխաները հիվանդությունը տարածում են խաղալիքների միջոցով։ Ամուր խաղալիքները կարող եք տեղադրել ափսեները լվացող սարքի մեջ, իսկ փափուկները՝ լվացքի մեքենայի մեջ և լվանալ 60°C-ի պայմաններում։
Գրիչ և մատիտ
Միայն անձնական գրիչներ և մատիտներ օգտագործեք և ուրիշներին թույլ մի տվեք օգտվել դրանցից։
Շարունակությունն՝ այստեղ