Գետափնյա գյուղում տրակտորը բախվել է մոտակայքում գտնվող գազատար խողովակին, գազի արտահոսք է սկսվել
SocietyՀայաստանի ԱԻՆ-ում, մարտի 11-ին, ժամը 23:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Գետափնյա գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ տրակտորը բախվել է մոտակայքում գտնվող գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն` մինչ «1-04» ծառայության աշխատակիցների մոտենալը։