Yerevan, 22.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ալ Կապոնե. Իդեալական գանգստերի ճանապարհը` հանցագործից մինչև ոստիկանապետի խորհրդական

Lifestyle
Newmag.am-ը գրում է․
Ալ Կապոնե անունով ժպտացող չաղլիկն իրականում չի եղե Ամերիկայի հանցագործ աշխարհի պատմության մեջ ամենազղեցիկ, ամենախորամանկ, ամենադաժան բոսսը: Բայց, չգիտես ինչու, հենց նրա կերպարն է առավել հաճախ օգտագործվել ֆիլմերում, վեպերում ու կոմիքսներում: Ալ Կապոնեն վաղուց արդեն դարձել է աշխարհի բոլոր երկրների սկսնակ մաֆիոզների իդեալը: Սիրասուն ծնողները նրան կոչել էին Ալֆոնսո Ֆյորելո (երկրորդ անունը` Ֆյորելոն, նշանակում է «ծաղիկ»): Սենտիմենտալ զգացմունքներից հեռու իտալացին պարզապես մոռացավ իր «ծաղիկ» լինելը և իր համար ընտրեց կարճ ու ազդեցիկ անուն` Ալ: Ժամանակի ընթացքում նա բազմաթիվ մականուններ ունեցավ, բայց դրանք տանել չէր կարող, հատկապես` Scarface-ը («Սպի»): Դա նրան հիշեցնում էր մի տհաճ միջադեպ: Պատանի հասակում բարում աշխատելիս Ալը հենց այնպես, թեթևակի շրմփացրել էր բարի հաճախորդուհիներից մեկի փափուկ տեղին: Աղջկա ընկերը` տաքարյուն Ֆրենք Գալուչոն, անմիջապես վերցրել էր սեղանին դրված դանակը, մատուցողի այտը «մի փոքր շոյել», իսկ հետո ստիպել էր ներողություն խնդրել: Կապոնեն հերքում է այս վարկածը և դեպքը կապում է վարսավիրներից մեկի հետ, որից ցանկանում էր ստանալ «օրինական» տուրքը: - Ես շատ երիտասարդ էի,- հիշում էր Կապոնեն,- և ահա նա որոշեց, որ կարող է իմ հախից գալ: Բայց հետո իմ տղաները, հասկանալի է, նրան պատասխանեցին: Կապոնեի անվան հետ այսպիսի բազմաթիվ լեգենդներ են կապված, որոնցից մի քանիսը մինչև օրս էլ կենսունակ են: «Խուլիգանությունը` որպես ուղիղ ճանապարհ» Վարսավիրի մասնագիտության հետ Ալը սերտորեն էր կապված, դեռ պատանի հասակից նա օգնում էր սափրիչ հորը: Գաբրիելե Կապոնեն Բրուքլին էր հասել Իտալիայի Նեապոլ քաղաքի մերձակա Կաստելամարե փոքրիկ քաղաքից: Նա մի քանի աշակերտներ ձեռք բերեց Բրուքլինում, բացեց իր ձեռնարկությունը և երբ սկսեց մի քիչ փող աշխատել, ամուսնացավ Թերեզինա Ռայոլեի հետ: Թերեզան Գաբրիելեին պարգևեց 9 երեխա, որոնցից ամեն մեկն իր ճանապարհն ընտրեց: Ավագ որդին` Վինչենցոն, դարձավ ոստիկան, զբաղվեց քաղաքականությամբ և իր թեկնածությունը դրեց ԱՄՆ կոնգրեսում ընտրվելու համար: Ալը, որն ավագ եղբորից փոքր էր յոթ տարով (ծնվել է 1899թ. հունվարի 17-ին), այլ ճանապարհ ընտրեց: Երեխա ժամանակ նա օրեր շարունակ թրև էր գալիս փողոցներում, գաղտնի ծխում էր, իր ընկերների հետ ծեծկռտուքներ էր սարքում հարևան թաղերի հասակակիցների հետ: Նյու Յորքի աղքատ թաղամասերն ուղղակի դրախտ էին հանցագործների համար, ովքեր հիմնականում ներգաղթածներ էին: Ոստիկանությունն այստեղ հայտնվում էր միայն ցերեկը, իսկ գիշերներն այստեղ տերուտիրական էին փողոցային ավազակախմբերը: Դրանցից մեկի կազմում էլ իր «մարտական ուղին» սկսեց 14-ամյա Ալը, որին դպրոցից հեռացրել էին ուսուցչուհուն ապտակելու համար: caseՆա մասնակցում էր թալանների, ռեկետների և փողոցային հաշվեհարդարների: 16 տարեկանում նրան հանձնարարեցին առաջին «թաց գործը», պետք էր սպանել մի չինացու, որը չէր ցանկանում իր լվացքատան եկամուտները կիսել «լավ տղերքի» հետ: Բայց Ալն իր հասակակից «գործընկերներից» տարբերվում էր ոչ թե սպանելու, այլ արագ հաշվելու ունակությամբ: Նրան նկատեց մաֆիայի պարագլուխ Ջոն Թորիոն` «ջենտլմեն-ավազակը», որին ավելի հաճախ տեսնում էին ոչ թե սալոններում կամ հասարակաց տներում, այլ շքեղ կահավորված ակումբներում, որտեղ նա ծանոթություններ էր հաստատում բանկիրների ու քաղաքական գործիչների հետ: Թորիոն առաջիններից մեկը փորձեց փոքրաքանակ ավազակախմբերից ստեղծել բիզնես-կորպորացիա` «լեգալ բիզնեսի»` բոլորին նկատելի տեսքով: Սկզբում նա Ալին հանձնարարեց հետևել «սփիքիզի»-ներին` սպիրտային խմիչքների գաղտնի վաճառքով զբաղվող ձեռնարկություններին: Ամերիկայում գործում էր «չոր օրենքը»: 1917-ին երկրի բոլոր բարերում արգելվեց թունդ խմիչքներ մատուցել, իսկ 1919-ի հուլիսին հրապարակվեց ԱՄՆ Սահմանադրության «18-րդ ուղղումը», որը սպիրտային խմիչքների վաճառքն արգելեց ամբողջովին: Շատ շուտով լայն թափ առավ ինքնաթոր խմիչքների գաղտնի վաճառքն ու Կանադայից մաքսանենգ ճանապարհով ալկոհոլային խմիչքների ներկրումը: Անլեգալ ապրանքն իրացվում էր դեղատներում (որպես դեղ` մրսածության դեմ) ու սննդի օբյեկտներում, որտեղ վաճառասեղանին միայն լիմոնադ էր ցուցադրվում, իսկ «տակից» միշտ էլ կարելի էր վիսկի գնել: Աշխատելով բարում` Ալը ոչ միայն դեմքին սպի ստացավ, այլև վարակվեց սիֆիլիսով, որը չէր կարողանում բուժել ողջ կյանքի ընթացքում: Նա իր հիվանդության մասին ոչ մի խոսք չասաց շիկահեր իռլանդուհի Ջոզեֆին Մեյ Քոխլինին, որին անկողին քաշեց` հարբեցնելով մաքսանենգ խմիչքով: Աղջկա ծնողները միջին դասից էին և ոգևորված չէին աղքատ իտալացի փեսա ունենալու հեռանկարով: Բայց ոչինչ անել հնարավոր չէր. Ջոզեֆինը երեխայի էր սպասում, և պարոն Քոխլինը համաձայնեց այդ ամուսնությանը: Բայց պարզվեց, որ Ալը բնավ էլ աղքատ չէր և, դրան էլ գումարած, ջերմորեն սիրում էր կնոջն ու նորածին որդուն: Հետագայում Կապոնեն իր ընտանիքի համար շատրվաններով ու սիրամարգերով իսկական մի պալատ գնեց: Ո’չ աները, ո’չ կինը, ո’չ էլ որդին երկար ժամանակ ոչինչ չգիտեին Ալի «աշխատանքի» մասին և համոզված էին, թե ընտանիքի գլխավորը հաջողությամբ զբաղվում է կահույքի առևտրով… Մաֆիայի մայրաքաղաքներում 1919 թվականին Կապոնեի կյանքում կարևոր փոփոխություններ եղան: Նրա հովանավոր Ջոն Թորիոն Նյու Յորքից փոխադրվեց Չիկագո: Իր հավատարիմ համհարզին նա վերցրեց իր հետ: Այդ տարիներին Չիկագոն Կանադայից ներմուծվող սպիրտային խմիչքների ընդունման-բաշխման կետն էր, և քաղաքում իսկական պատերազմ էր` սպիրտի հզոր հոսքը վերահսկելու մենաշնորհի համար: Այդ պայքարում միմյանց դեմ էին ելել իտալացիները, մի կողմից` Ջիմ Կոլոսիմոն և Ջեննա եղբայրները, իսկ մյուս կողմից` իռլանդական ավազակախմբերը` Դիոն Օ’Բենիոնի և Բագս Սորանի ղեկավարությամբ: Ամեն առավոտ փողոցներում դիակներ էին հայտնվում: Նյու Յորքի մաֆիոզները Չիկագոյի ավազակների համեմատ իսկական ջենտլմեններ էին. Չիկագոյում գլխավոր փաստարկը գնդացիրն էր: Մոտ տարածությունից արձակված կրակահերթը մարդուն կիսում էր մեջտեղից: Թորիոն ու Կապոնեն միանգամից հայտնվեցին իրադարձությունների շրջապտույտում: Ծեր Կոլոսիմոն, որի գործընկերներն էին դարձել նրանք, Կապոնեին հանձնարարեց վերացնել ոմն Ջո Հովարդի, որը համարձակվել էր ավազակախմբից փախցնել սպիրտային խմիչքներով լի երկու ավտոմեքենա: Ալը գործեց շատ օպերատիվ: Իմանալով, որ Հովարդն իր հերթական հաջողությունը նշելու է բարերից մեկում` Ալն ուղևորվեց այնտեղ և անձամբ գնդակահարեց մեքենա փախցնողին: Այս ամենը տեսան երկու տասնյակից ավելի մարդիկ, բայց, ինչպես հաշվարկել էր Կապոնեն, nրանցից ոչ մեկը չանկեղծացավ ոստիկանությունում: Այսպես էր ձևավորվում գանգստերի ֆիրմային ոճը. մանրակրկիտ հաշվարկը ռիսկը հասցնում էր զրոյի, որքան էլ արտառոց ու հանդուգն լինեին հանցագործությունները: al capone3Ալը սկզբում համեստորեն իրեն հատկացնում էր երկրորդական դերեր: Բայց 1924-ի աշնանն իռլանդացիների դեմ պայքարը նոր թափ հավաքեց: 0’Բենիոնի ձեռքի տակ աշխատող տղերքը Ջեննա եղբայրներից գողացան սպիրտային խմիչքների մեծ խմբաքանակ, և Ջեննաներն օգնություն խնդրեցին Ջիմ Կոլոսիմոյին փոխարինած Թորիոյից: 0’Բենիոնը գնդակահարվեց իրեն պատկանող ծաղկի խանութում: Կապոնեն անձամբ էր մասնակցում այս սպանությանը, բայց ոստիկանության համար նա երկաթե ալիբի ուներ: Իսկ, ահա, սպանվածի բարեկամներին խաբել չհաջողվեց: Մի քանի օր անց գնդացրային կրակահերթ բացեցին Կապոնեի մեքենայի ուղղությամբ: Բայց մահափորձը ձախողվեց, քանի որ շրջահայաց Ալը ձեռքը էր բերել զրահապատ «կադիլակ», որ մինչև այդ ուներ միայն ԱՄՆ նախագահը: Ջոն Թորիոյի բախտն ավելի քիչ բերեց. նրան ծանր վիրավորեց Բագս Մորանը: Ջոնը ստիպված հրաժարվեց մաֆիայի դոնի պարտականություններից և բուժվելու մեկնեց Իտալիա: Նա իրեն փոխանորդ հռչակեց Ալ Կապոնեին, որով խիստ վրդովեցրեց Չիկագոյի իտալական մաֆիայի բոլոր անդամներին. Կապոնեն նեապոլցի էր, իսկ ավանդույթի համաձայն միշտ էլ սիցիլիացիներն են դարձել դոն: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia