«Բարի Սամարացի» ընկերությունը օգնության ձեռք է մեկնում մանկատներին ու անապահով ընտանիքներին
Society«Բարի Սամարացի» ընկերությունը, ինչպես միշտ, կանգնած է իր սպառողի ու քաղաքացու կողքին:
Այս օրերին, երբ երկրում սկսել է մոլեգնել աշխարհը ցնցած կորոնավիրուսը, երբ մարդկանց առանց այն էլ հոգսաշատ առօրյային գումարվել է ևս մեկը, «Բարի Սամարացի» ընկերության տնօրինությունը որոշում է կայացրել կրկին կիսել ժողովրդի հոգսն ու թեթևացնել մեր քաղաքացիների խնդիրները:
Ընկերության միջոցների հաշվին բոլոր մանկատներն ու անապահով ընտանիքները կստանան հերթական նվերը՝ դիմակներ, ալկոգելեր և մսամթերք:
Այս քայլը կրկին խոսում է «Բարի Սամարացի» ընկերության կողմից ցուցաբերվող բարձր սոցիալական պարտավորության մասին, որը եղել է և շարունակում է մնալ նրանց հավատամքը:
Այս բարեգործական ակցիան ո՛չ առաջինն է, ո՛չ էլ վերջինն է լինելու: Սա ընկերության ապրելակերպն ու առօրյան է՝ մշտապես հոգ տանել մարդկանց մասին, կանգնել հասարակության կողքին, ձեռք մեկնել անօգնականին ու դրանով իսկ կիսել ոչ միայն մարդկանց, այլև երկրի ղեկավարության հոգսը:
«Բարի Սամարացի» ընկերությունը հորդորում է ստեղծված իրավիճակում հավելյալ գումարներ աշխատելու փոխարեն ընկերությունները հետևեն օրենց օրինակին՝ կանգնեն պետության ու հասարակության կողքին, կիսեն մարդկանց հոգսը և ձեռք մեկնեն անապահովներին ու կարիքավորներին: Եվ չփորձեն հասարակության շրջանում խուճապային տրամադրություններ առաջացնել և մարդկանց անօգնական վիճակից օգտվելով հավելյալ գումարներ ձեռք բերել: