Նախարարի հրամանով դադարեցվել են մշակութային օջախների աշխատանքները
CultureՀՀ ԿԳՄՍ նախար Արայիկ Հարությունյանն իր ՖԲ էջով տեղեկացրել է, որ մինչև մարտի 23-ը դադարեցվում են բոլոր մշակութային օջախների աշխատանքները:
«Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունը՝ առնվազն մինչև մարտի 23-ը փակ կլինեն նաև ՀՀ ԿԳՄՍ ենթակայությամբ գործող թատերական և համերգային կազմակերպությունները՝ թատրոնները, համերգասրահները, ինչպես նաև թանգարանները և գրադարանները։
Հետագա կանխարգելիչ միջոցառումների և կազմակերպությունների գործունեության վերաբերյալ կտեղեկացնեմ լրացուցիչ»,- գրել է նախարարը: