Կորոնավիրուսից մահերի թիվն Իտալիայում հասել է 1 441-ի
International newsՆոր տիպի կորոնավիրուսից մահերի թիվն Իտալիայում հասել է 1 441-ի՝ նախօրդ օրվա համեմատ ավելանալով մոտ 14 տոկոսով, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով քաղաքացիական պաշտպանության գերատեսչությանը։
Վարակվածների ընդհանուր թիվը երկրում կազմում է 21 157՝ համեմատած նախօրդ օրվա 17 666-ի հետ։
Գերատեսչության տվյալներով՝ հիվանդությունից առողջացել է 1 966 մարդ։
Ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում մարդկանց թիվը հասել է 1 518-ի։