Իրական դեպք երևանյան սուպերմարկետից. կորոնավիրուսի պատճառով շատ առևտուր արած տղամարդն ու գինովցած անծանոթուհին
LifestyleՌիտա Խալաթյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
Դեպք սուպերմարկետի դրամարկղում
Հերթի մեջ եմ, դիմացս կանգնած է էքստրավագանտ , մոտ 55֊60տ մի կին, բավականին գինովցած, նայում է սրան֊ նրան , քթի տակ խոսում։ Իսկույն աչքս ծագեց, սկսեցի դիտարկել որպես կերպար։ Կնոջ առաջ կանգնած էր մի տղամարդ սայլակը ուտելիքախեղդ , էս դրամարկղի աշխատողը հաշվում է հաշվում, վերջը չի երևում, մեկ էլ թե սպասեք օճառի կոդը բերեն։ Կինն արդեն անհանգիստ է. " Սիրուն աղջիկ, ի՞նչ ես կարծում մինչև կոդը բերեն, մինչև էս տոննան հաշվես , ես կհասցնե՞մ գնամ ամուսնուցս բաժանվեմ գամ" ։ Դիմացի տղամարդը լարվեց, աղջիկը հոգնած էր ուղղակի աչքերը պտտեց, ես ծիծաղիս ազատություն տվեցի ։ Քիչ հետո կոդը բերեցին մեկ էլ դիմեց տղամարդուն.
֊ Ամուսնացա՞ծ ես։
֊ Հա, ինչի՞ որ։
֊Լավ չի, ուզում էի հեռախոսահամարդ վերցնեի, զանգեի գաս, տունը 1 կգ գրեչկա ունեմ, էդ էլ տանես