Լոնդոնում նորածնի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
International newsՄեծ Բրիտանիայում բժիշկները գրանցել են նորածնի կորոնավիրուսով վարակման դեպք։
Հաղորդվում է, որ Լոնդոնի բնակչուհին թոքաբորբի ախտանիշներով հոսպիտալացվել է մինչեւ ծննդաբերելը: Բժիշկները հետազոտել են ծննդկանին եւ երեխային եւ պարզել, որ նրանք երկուսն էլ հիվանդ են covid-19 վիրուսո։ Ծննդաբերությունը տեղի է ունեցել Հյուսիսային Միդլսեքսի հիվանդանոցում
Ներկայումս երեխան բուժում է անցնում North Middlesex հիվանդանոցում: Կինը գտնվում է ավելի ծանր վիճակում։ Բժիշկները նրան տեղափոխել են մասնագիտացված հիվանդանոց։
Առայժմ բժիշկները չեն պնդում, թե վիրուսը կարող էր փոխանցվել երեխային, երբ նա եղել է արգանդում, թե ծնվելուց հետո, գրում է Daily Mail-ը: