100 տարին մեկ Երկիր մոլորակ է գալիս Մեծ Հիվանդությունը
LifestyleԿա մի տեսություն, ըստ որի յուրաքանչյուր 100 տարին մեկ մեր մոլորակի վրա համաճարակ է բռնկվում: Կարելի է ասել, որ սա պատահականություն է, բայց ժամանակագրական ճշգրտությունը մտահոգիչ է: Շատ հետազոտողներ կարծում են, որ ներկայիս կորոնավիրուսի համաճարակը ևս նման է նախորդ դարերի իրադարձություններին: Օրինակ՝
1720 տարի:
Եվրոպան խորտակվեց <<Բուբոնիկ Ժանտախտ>>-ի համաճարակի մեջ, որը հայտնի է նաև <<Մարսելի ժանտախտ>> անունով: Աղետալի ժանտախտը հանգեցրեց 100․000 մարդու մահվան:
1820 թվական:
1720 թվականի համաճարակից ուղիղ հարյուր տարի հետո տեղի է ունեցել խոլերայի առաջին համաճարակը: Այն սկսվել է Ասիայի երկրներից՝ Ֆիլիպիններում, Ինդոնեզիայում և Թաիլանդում: Հետաքրքիր է, որ այս համաճարակից նույնպես մահացել է մոտ 100․000 մարդ:
1920 թվական:
Ամենամեծ զոհեր արձանագրած վարակ, որը հայտնի է<< Իսպանկա>> անվամբ։ Այս գրիպով հիվանդացել է ռեկորդային թվով մարդ՝ մինչև մեկ միլիարդ: Մահացել է 100 միլիոն մարդ: Սա մարդկության պատմության մեջ ամենամահացու պանդեմիան է:
2020 թվական:
Չինաստանում սկսվեց նոր կորոնավիրուսի համաճարակ, որը տարածվեց Հարավային Կորեայում, Իրանում, Իտալիայում և այլ երկրներում: Ավելի քան 152,428 մարդ վարակված է, ավելի քան 5720 մարդ մահացել է: Բայց ամեն օր իրավիճակը գնալով վատանում է:
Ամենավատն այն է, որ ճանապարհորդությունները ու ժամանակակից տեխնոլոգիաներն արագացնում են վիրուսի տարածումը ամբողջ աշխարհում:
Մանրամասներն ՝ այստեղ