Խստացվել է հսկողությունը առևտրի վայրերում
SocietyՈրոշ խանութներում ալկոգելի, զուգարանի թղթի կամ այլ ապրանքների սակավություն նկատվելու դեպքերը չեն տարածվում սննդամթերքի մատակարարման և վաճառքի ծավալների վրա: Մասնավորապես՝ մսամթերքի շուկայում ամեն բան սովորականի նման է, Orer.am-ին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից:
Միաժամանակ տեղեկացնում են, որ եթե նույնիսկ սպառողի կողմից պահանջարկի ավելացման հայտ ներկայացվի, շուկան ի վիճակի է համապատասխան առաջարկ ներկայացնել:
Կարևոր է նաև տեղեկանալ, որ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, մի քանի անգամ խստացվել են առևտրի վարման պայմաններն ու հիգիենայի կանոնները, վստահեցնում է գերատեսչությունը: