Արսենալը դեմ չէ վաճառել Մխիթարյանի ամբողջ տրանսֆերը
Sport«Արսենալը» և «Ռոման» շարունակում են բանակցությունները Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ:
Հռոմեական թիմի ղեկավարությունը լրջորեն մտադրված է գնել հայ ֆուտբոլիստի տրանսֆերային ամբողջ իրավունքը: Լոնդոնյան ակումբը դեմ չէ բաժանվել Մխիթարյանից, քանի որ ցանկանում է այդ գումարով նոր ֆուտբոլիստ ձեռք բերել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հայտնել է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Քրիս Սմոլինգի և «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերները մշտական հիմունքներով գնելու՝ թիմի մտադրության մասին։
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» կազմում անցկացրել է 17 հանդիպում և դարձել է 6 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: