Հունաստանում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
International newsՀունաստանում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Associated Press-ը:
Զոհերի մասին չի հաղորդվում: Հայտնի է միայն շենքերին հասցված վնասի մասին:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պարգա քաղաքից 11 կմ հեռավորության եւ Աթենքից դեպի հյուսիս-արեւմուտք 316 կմ հեռավորության վրա:
Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ երկրաշարժի հետեւանքով խուճապ է սկսվել, մարդիկ սկսել են փախչել: Բացի այդ, մի քանի շենք է փլուզվել Կանալակի գյուղում, որը էպիկենտրոնին մոտ է գտնվում: