Աշխարհում կորոնավիրուսից առողջացել է 99 014 մարդ, մահացել է 14 698-ը
International newsԱշխարհում COVID-19 կորոնավիրուսից առողջացել է 99 014 մարդ, մահացել է 14 698-ը: Աշխարհում գրանցված դեպքերի թիվը հասել է 339 039-ի: Այս մասին հայտնում է worldometers.info/coronavirus/-ը:
Կորոնավիրուսով վարակվելուց հետո 72 703 պացիենտ առողջացել է Չինաստանում: Առողջացածների թվով երկրորդ տեղում է Իրանը (7913), երրորդ՝ Իտալիան (7024), չորրորդ՝ Հարավային Կորեան (3166 առողջացած), այնուհետեւ Իսպանիան (2575) եւ Ֆրանսիան (2200):
Նշենք նաեւ, որ արդեն առողջացել են Diamond Princess զբոսաշրջային նավի վարակված 712 ուղեւորներից 567-ը:
Ռեսուրսի տվյալներով՝ Իտալիայում կա կորոնավիրուսային ինֆեկցիայով 59 138 դեպք եւ դրա հետ կապված 5476 մահ: ԱՄՆ-ում՝ կորոնավիրուսի 34 758 եւ մահվան ելքով 452 դեպք, Իսպանիայում՝ 28 768 դեպք եւ 1772 մահ, Գերմանիայում՝ 24 873 հաստատված դեպք եւ 94 մահ, Իրանում՝ 21 638 դեպք եւ 1685 մահվան ելք: Նշենք, որ Իրանը երկար ժամանակ վարակվածների եւ մահացության թվով 2-3-րդ տեղերում էր, բայց այսօր այս երկիրը 6-րդ տեղում է հաստատված դեպքերի թվով եւ 4-րդ տեղում մահվան դեպքերի թվով:
Վերջին տեղեկություններով՝ Հայաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել 194 քաղաքացու մոտ: Այս դեպքերից 157-ը կապված են երկու առաջնային դեպքերի հետ՝ «էջմիածինյան» եւ «արտադրական հատվածի»: Երկու պացիենտ առողջացել է: