Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահերի թիվն անցել է 1000-ից․ BBC News
International newsԿորոնավիրուսով վարակման հետեւանքով բարդություններից մահացած հիվանդների թիվը Մեծ Բրիտանիայում հասել է 1019-ի, հայտնում է BBC News-ը։
Շաբաթ օրվա տվյալներով՝ երկրում մահացել է կորոնավիրուսով վարակված 260 մարդ։ Ընդ որում, վարակվածների ընդհանուր թիվը Միացյալ Թագավորությունում կազմել է 17 089։
Ավելի վաղ երկրի կառավարությունը հրահանգել էր թեսթավորել այն բուժաշխատողներին, որոնք հիվանդության ախտանիշներ ունեն կամ ապրում են ախտանիշներ ունեցող մարդկանց հետ։
Առաջնությունը կտրվի ինտենսիվ թերապիայի բաժանմունքի աշխատողներին, պարաբուժաշխատողներին։
Ուելսում, Շոտլանդիայում եւ Հյուսիսային Իռլանդիայում բուժաշխատողներին արդեն զննել են կորոնավիրուսի առկայությունը ստուգելու համար։